«Մարդիկ կարող են բաժակ նայել ու ենթադրություններ անել». այսպես է Սերժ Սարգսյանը պատասխանել լրագրողի այն ռեպլիկին, թե իր անունը կապում են վերջին շրջանում տարբեր քաղաքական նախաձեռնությունների հետ
Երրորդ նախագահը հայտարարել է, որ հաջողություն է մաղթում այս բոլոր նոր նախաձեռնություններին։
Նախօրեին տեղի է ունեցել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հիմնած «Միասնության թևեր» շարժման շնորհանդեսը : Նա մտադիր է հաջորդ տարի մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում շատերը Թաթոյանին համարում են նախկին նախագահի «նախագիծը»։