|
Էջմիածնում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ցուցակում է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը։ Քարոզարշավին մասնակցում է նաև գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանը․ «Եթե նկատեցիք, հավաքվածների մեծ մասը Հայրենիքի համար կռված տղաներ են։ Որոշեցինք մեր քարոզարշավի առաջին օրը սկսել Սուրբ Էջմիածնից՝ որպես հարգանքի նշան մեր զոհված տղաների հիշատակին։ Մեր ձեռքին ոչ պաստառ կար, ոչ էլ թռուցիկ։ Մեզ համար սա պարզապես քաղաքական գործընթաց չէ, այլ նաև հոգևոր ճանապարհի սկիզբ», - ասաց Ամիրյանը։ Դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ Մանվել Գրիգորյանի դստեր մասնակցությունը ընտրություններին նպատակ ունի նաև վերականգնելու գեներալի անունը, Ամիրյանը պատասխանեց․ «Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի։ Ժամանակն արդեն ինքն իրեն մաքրեց, ցույց տվեց, որ նա եղել է և մնացել է հայրենասեր զինվոր։ 2018 թվականի սարքված և մոնտաժված կադրերը վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը»,- ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ քրեական գործերը իրենց նպատակը չեն արդարացրել և որ իրավապահ համակարգում էլ մարդիկ արդեն ծիծաղով են խոսում դրանց մասին։ «Դրանք փուչիկի պես դատարկ գործեր են», - ասաց Ամիրյանը։ Դիտեք նաև՝ |
«Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի»․ Նազիկ Ամիրյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


