▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապիղծը բռնաբարել է 6-ամյա աղջկան, ապա թողել, որ երեխան մահանա

Դեպքը տեղի է ունեցել Կրասնոյարսկում: Մանկապիղծը բռնաբարել է 6-ամյա աղջկան, ինչից հետո նրան թողել է խաղահրապարակում: Արյունահոսող երեխային անգիտակից վիճակում գտել է Ելենա անունով մի կին, ով էլ կանչել է շտապօգնությանը:

Պարզվել է, որ երեխայի մայրը խնդրել է ընկերուհուն, որպեսզի վերջինս խնամի դստերը: Սակայն նա, ցուցաբերելով անտարբեր վերաբերմունք, երեխայի հետ միասին այցելել է իր ծանոթին, ով, ինչպես նշում են ոստիկանները, արդեն մի քանի անգամ ձերբակալված է եղել: Տվյալ գործը հետաքննողները կարծում են, որ սարսափելի դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ երեխայի մոր ընկերուհին քնել է: Հետո, որպեսզի ոչ ոք ոչինչ չկասկածի, տղամարդը երեխային տարել է խաղահրապարակ և թողել է, որպեսզնի նա այնտեղ մահանա:

Տեղեկացնենք, որ այս պահին փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Եվ չնայած այդ ամենին` 6-ամյա աղջիկը, այնուամենայնիվ, կարողացել է ոստիկաններին կատարվածից մանրամասներ պատմել և նկարագրել նրան բռնաբարողին, ինչի արդյունքում այդ տղամարդն արդեն ձերբակալված է:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին