Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով
Մանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմում է, թե ինչպես են իրեն վախեցրել և ճնշում գործադրել, որ նա տենդերից հրաժարվի, որ այդ տենդերը ավելի թանկ գնով անցնի ՔՊ-ական «Լիլանարմ» ընկերությանը։
Ու ՔՊ-ականները «Լիլանարմ» ՍՊԸ-ին պաշտպանում են՝ ասելով, որ նա արդար ձևով է տենդերները շահում՝ ցածր գին առաջարկելով։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ն տենդերները նույնիսկ չի շահում, այլ՝ տենդերը շահած մասնակիցին վախեցնելով, ճնշում գործադրելով՝ խլում է դրանք։
Ասեմ ավելին, ՔՊ-ական «Լիլանարմ» ՍՊԸ-ն նաև Երևանյան լճի բարեկարգման աշխատանքների տենդերը չէր հաղթել, նա զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Հիմա պարզ չէ դառնում, թե ինչպես են 3-րդ տեղ զբաղեցրած մասնակցին տենդեր տալիս։ Այս դեպքի առթիվ նույնիսկ քրեական գործ չհարուցվեց։
Այս տեսանյութը ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով
Ավելի վաղ, Արթուր Չախոյանը գրել էր․ «Այսօր տեղեկացա, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ն դատարան է դիմել՝ «զրպարտություն» տարածելու մեղադրանքով և պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում։ |
Դիտեք նաև՝