▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապամոնտաժվել է նախկինում ապօրինի կառուցված շքապատշգամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ինչպես ներկայում կառուցվող, այնպես էլ նախկինում կառուցված ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է նախկինում ինքնակամ կառուցված , նաև քաղաքացիների կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող Շերամի 51շենքի 6-րդ հարկի պատշգամբը: Այսպիսով՝ վերականգնվել է նաև շենքի նախկին տեսքը: 

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և իրավաբանական անձանց ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ ապօրինի կառուցապատումից և հիշեցնում, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ապամոնտաժման, իսկ ապօրինաշինության հեղինակները կենթարկվեն պատասխանատվության: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին