▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակրոնը կնոջից ապտակ է ստացել

Թարմացված. Ինքնաթիռում կնոջ կողմից Մակրոնին հասցված ապտակն անմեղ կատակ էր։ Այս մասին հայտարություն է տարածել Ելիսեյան պալատը։

«Տեսագրության մեջ հայտնվել է այն պահը, երբ նախագահն ու կինը ուղևորության մեկնարկից առաջ վերջին անգամ լիցքաթափվում էին՝ կատակելով»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ։

 

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վիետնամ կատարած այցի ժամանակ կնոջ՝ Բրիջիտի կողմից ապտակ է ստացել։
Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է բացվում նախագահական ինքնաթիռի դուռը։ Այդ պահին Մակրոնի կինը, որն ամբողջությամբ չի երևում, թեթև հարված է հասցնում նրան։
Ֆրանսիական RMC լրատվամիջոցը նշել է, որ տեսանյութի իսկությունը հաստատել է Ելիսեյան պալատը։

Դիտեք նաև՝

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք էլ ասում եք, թե Նիկոլը ումից է սովորել Աննայից էդքան վախենալ։ Հազիվ էլ подкаблучник (կնոջ ոտքի տակի լաթ) Մակրոնի հետ ընկերություն անի, որին կինը ապտակում է նույնիսկ պաշտոնական միջոցառումների ժամանակ։
Պատկերացնում եմ, որ Նիկոլն ու Մակրոնը հանդիպումների ժամանակ իրար հույս են տալիս, թե ով իր կնոջից չի վախենում, ղզիկ է...»։

***

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստորեն Հայաստանի անվտանգության մասով Նիկոլն ու հայերի որոշ մասը հույսը դրել են ընտանեկան բռնության զոհ հանդիսացող Մակրոնի վրա: Նիկոլը Փաշինյանը հազիվ էլ նման երաշխավոր գտներ»։

***

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ հայտնի տեսանյութով․ «Խայտառակություն: Ու սա պետք է փրկի մեզ: Չի կարողանում ինքն իրեն փրկել սեփական կնոջից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին