Մակրոն, մի' միջամտեք ՀՀ ներքին գործերին, մի' աջակցեք բռնապետությանը, Փաշինյանը կազմաքանդում է Հայոց Եկեղեցին...
Էմանուել Մակրոն, մի' միջամտեք Հայաստանի ներքին գործերին ու մի' աջակցեք բռնապետությանը, Փաշինյանը կազմաքանդում է Հայոց Եկեղեցին. Մենուա Սողոմոնյան
***
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը։
Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն,
Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում նոր բռնապետի ի հայտ գալուն։
Վերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։
Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և հայաթափումը դրա ողբերգական վկայությունն է։
Միաջազգային հարաբերություններում այսպիսի հայտարարությունները, ընդհանրապես, դիտվում են` որպես ուղիղ միջամտություն երկրների ներքին գործերին։
Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնության, ժողովրդի իրավունքների, նաև իրական ժողովրդավարության համար:
Կարիք չկա հարվածել հա-ֆրանսիական բարեկամությանն ու ժողովրդավարության անվան տակ լեգիտիմացնել բռնապետության հաստատումը Հայաստանում»։