▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակունցը նորից է փորձում, չնայած մերժում է ստացել Վարդան Ղուկասյանին արտահանձնելու խնդրով

Դիտեք նաև՝

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով, սակայն մերժում է ստացել, բայց նորից է փորձում՝ հույս ունենալով, որ գոնե մի հարցում օգտակար կլինի պետությանը՝ մինչեւ Հայաստան վերադառնալը։

Գրել ենք, որ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել։ Եվ առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ բացառապես Բայդենի թիմի հետ էր շփվում՝ վստահ, որ Քամալա Հարիսն է հաղթելու։ Եվս մի կիքս էլ տեղի է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Վենսի եւ Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ այդ կարճատեւ հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ «հաջողությունը»։

Հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի «շնորհիվ» մեր հարաբերություններն այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են կես միլիոն դոլար ծախսել՝ պրոֆեսիոնալ լոբբիստներ վարձել։ Իսկ Մակունցը, չնայած ջանքերին՝ գործուղումը երկարաձգելու, օգոստոսին հետ է կանչվում Հայաստան։

Մենք գրել էինք, որ այդ տեղի վրա աչք ունի ներկայիս սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, սակայն ասում են՝ Փաշինյանը փնտրում է հմուտ դիվանագետ՝ հասկանալով, որ ԱՄՆ վարչակարգի հետ աշխատանքն ամեն դիլետանտի խելքի բանը չէ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին