
Հա հա հա, այս անգամ էլ գիտնականները պարապ մնալու արդյունքում պարզել են, թե ով սիրուհի չունի :)
Ովքե՞ր   են բոլորից խիստ հետևում արտամուսնական սեռական հարաբերությունների   արգելմանը` մահմեդականնե՞րը, քրիստոնյանե՞րը, թե՞ բուդդիստները:
Գիտնականներն   ուսումնասիրել են ավելի քան 620 000 մարդու հարցաթերթիկ, հարցվածները  եղել  են 15-59 տարեկան: Ընտրված 30 երկրների բնակչության մեծ մասը կա՛մ   մահմեդական էր, կա՛մ քրիստոնյա, բացառությամբ Հնդկաստանի և Նեպալի, որտեղ   մեծամասնություն էին կազմում հինդուիստները և Կամբոջայի, որտեղ էլ   մեծամասնություն էին կազմում բուդդիստները: Հարցումը տևել է 8 տարի:
Պարզվել   է, որ մինչ ամուսնանալը սեռական հարաբերություններ են ունենում   մահմեդականների 53 %-ը, իսկ հինդուիստները `40 %-ով քիչ, քան   քրիստոնյաները: Ընդ որում՝ հուդայականները և բուդդիստները ավելի հաճախ, քան   քրիստոնյաները: Նաև` մահմեդականները բոլորից ավելի քիչ են դավաճանում   իրենց կանանց:
Ուսումնասիրողները   եզրակացնում են, որ մահմեդականներն ավելի խիստ են հետևում կրոնական   կանոնակարգին, քան մյուս կրոնների ներկայացուցիչները:
«Աշխարհի   բոլոր հիմնական կրոնները խստորեն արգելում են արտամուսնական սեռական   հարաբերությունները, բայց նրանք ոչ բոլորն են արդյունավետ ազդում վարքի   վրա»,- եզրահանգում են գիտնականները:
Փաստորեն`   մահմեդականները բոլորից ավելի խիստ են վերաբերում արտամուսնական սեռական   հարաբերություններին: Իսկ ամենաանզուսպները քրիստոնյաները, հուդայականները  և  բուդդիստներն են:
Չնայած հետազոտողները կարծում են, որ հարցմանը մասնակցածները կարող են երբեմն սխալ պատասխանած լինել:
ԱԼՎԻՆԱ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից
      

