86 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը, տեղեկությունը հայտնում է TMZ-ն։
Չակ Նորրիսը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, առավել հայտնի է դարձել մարտաֆիլմերում իր դերերով։
Նա նաև մարտարվեստի վարպետ էր. 1968-ից 1974 թվականներին կարատեի աշխարհի չեմպիոն էր։
Երեկ դերասանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։
Չակ Նորիսն իր 86-ամյակը մարտի 10-ին էր նշել։
Հիշեցնենք, որ անցյալում, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների որոշ մասն իրենց «ձայնը տալիս էր» Չակ Նորիսին:
Քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքով քվեաթերթիկում նախատեսված չէ «բոլորին դեմ եմ» տողը, ապա շատ երիտասարդներ քվեաթերթիկում ձեռքով ավելացնում էին Չակ Նորիսի անունն ու «քվեարկում» նրա օգտին` այդ կերպ արտահայտելով իրենց անհամաձայնությունը առաջադրված թեկնածուների և կուսակցությունների հետ:



