Վենեսուելայի շուրջ իրադարձությունների զարգացումների մասին լուրերին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրեց Վենեսուելայի նախագահին ձերբակալելու (գերեվարելու) և երկրից արտահանելու օպերացիան, ինչպես քիչ առաջ գրել է նախագահ Թրամպը: Կարծեմ նույնը ռուսները Զելենսկու մասով էին ուզում անել, բայց ԵՄ-ն տեր կանգնեց՝ չթողեցին:
Մադուրոն իհարկե մի ուրիշ կարգի կենդանի էր, որին ի դեպ Նիկոլը շնորհավորել էր նախագահ «ընտրվելու» առիթով:
Սա դիկտատոր էր, բոլոր գունագեղ և կեղտոտ դրսևորումներով, որի կառավարման պատճառով ժողովրդի վիճակը շատ ավելի էր ծանրացել և 8 միլիոնից ավել դարձել էին փախստական, հազարները սպանվել կամ կալանավորվել:
Սրանով հանդերձ, իրենց արևմտամետ դիրքավորողների վարքագիծն է տարակուսելի: Երբ նույն բանը Պուտինն էր անում՝ չէր կարելի, երբ Թրամպն է անում՝ ողջունում են: Հա դե, կասեն նա դիկտատոր է, նրան կարելի է: Բայց նույնիսկ այս դեպքում, երբ մի երկիր զորքով ներխուժում և առևանգում է մեկ այլ երկրի ղեկավարի, դա պայմանավորված աշխարհակարգի կանոնների խախտում է:
Ամեն դեպքում շնորհավորենք Վենեսուելայի ժողովրդին՝ կենդանուց ազատվելու առիթով և հուսանք, որ այս հնարավորությունը ընդդիմությունը ճիշտ կօգտագործի և երկիրը կհանի ծանր վիճակից:
Այս նույն մաղթանքը մեզ ունեմ, այս տարվա ընձեռած հնարավորություններից ճիշտ օգտվենք և ազատվենք հայերին շարունակաբար խաբող և պետությունը քայքայող անձից: Մեր փոխարեն սա ուրիշները չեն անելու, մենք Վենեսուելայի պես լիքը նավթ չունենք, մենք Արցախ ունեինք, ինչը տարան մեր ձեռքից»:
***
|
Մադուրոյին գերեվարել են ամերիկյան «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները, հայտնում է CBC News-ը: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և կինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից: |
||
|
Վենեսուելայի պետական նավթագազային Petróleos de Venezuela, S.A. (PDVSA) ընկերությանը պատկանող նավթային օբյեկտները չեն վնասվել ԱՄՆ-ի ավիահարվածներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին վստահեցրել է, որ նավթի արդյունահանումն ու վերամշակումը ընթանում են իրենց բնականոն հունով։ Նույն աղբյուրների համաձայն, չնայած հարվածների հետևանքով PDVSA-ի օբյեկտները չեն վնասվել, զգալի վնաս է հասցվելԿարիբյան ծովի ափին գտնվող Լա Գուայրա նավահանգստին։ ***
|


