▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում անչափահաս որդին դանակով փորձել է սպանել հորը

Լոռիում անչափահաս որդին դանակով փորձել է սպանել հորը

Պատճառը հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելն ու ծեծի ենթարկելն է եղել։

Տղան դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած հոր մարմնի տարբեր մասերին, բայց հայրն արթնացել է և խլել դանակը որդու ձեռքից։

Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մերձավոր ազգականի կողմից սպանության փորձը հոդվածով, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, հայտնում են ՔԿ–ից։
ԱրմենիաSputnik–ը գրում է, որ կայքի տեղեկություններով, թեև անչափահասը տնային կալանքում է, բայց հորից առանձնացված է։

ՔԿ-ն էլ այս մասին տեղեկացնում է, որ  Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահաս որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ վերջինիս արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով:

Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանության փորձը), որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին