▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը այնպես է վնասվել, որ ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ` խոտածածկի վատ վիճակի պատճառով։ Այդ մասին հայտնում են  «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրները։

Լրատվամիջոցի տեղեկություններով` խոտածածկը ոչ թե վնասվել, այլ շատ է վնասվել, ու մարզադաշտի աշխատակազմից ահռելի աշխատանք է պահանջվելու խոտածածկը կարգի բերելու համար։

Իսկ օգոստոսի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է տեղի ունենա Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա»- «Լինքոլն» հանդիպումը։ Սեպտեմբերի 6-ին էլ ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը պետք է հյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի աղբյուրների` խոտածածկի վիճակը կարգավորել ու համապատասխանեցնել պահանջվելիք ստանդարտներին մինչ այդ օրերը հնարավոր չի լինի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին