▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթիս ցավը տանեմ․ ․ ․ Վարդան Ղուկասյան

«Ես միանշանակ պաշտպանում եմ իմ նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանին, չնայած քաղաքապետարանից դուրս գալուց հետո՝ 13 տարի նրա հետ չեմ խոսել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորմանը։

«Շատ ցավում եմ, որ ազաբ աղջկան տարել, կալանավորել են՝ ինչի համար․ խոսքի ազատության համար։

Բաներ կան, որ ինձ էլ դուր չեն եկել, եղել է՝ մարդ եմ ուղարկել, ասել եմ՝ քեզ սխալ ես պահում․․․ Այո, բաներ կան, որ չեմ ընդունում նրա արածներից, ինքը իմ ամենամոտ մարդկանցից մեկին դատի է տվել, իմ թիմի համար էլ շատերին բան է ասում, բայց ես իրեն սիրում եմ, ես իր վրա շատ «ամագ» ունեմ, իր սխալների համար էլ համարում եմ, որ իրեն լավ չեմ զգաստացրել։ Ինքը դուրս կգա անպայման,

ես իրեն կզգաստացնեմ, ավելի լավ կլինի, բայց ինքը լավ աղջիկ է, հայրենասեր աղջիկ է։ Իմ լավ աղջիկս է, Լիլիթիս ցավը տանեմ, դե գնացեք»,- ասաց Ղուկասյանը։

Դիտեք նաև՝

«Ես Բալասանյան Սամվելին չեմ հարգում, բայց Սև բերդն ինքը սարքել է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պետք է այն վերադարձնել համայնքին, քանի որ իշխանությունները հայտարարում էին, որ այն անօրինական կերպով է սեփականաշնորհվել։

«Պետք է ճիշտն ասել, նա ավերված բերդը սարքել է, ուղղակի այնտեղ դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը նա գնել է մասնավորից, ես դա հստակ գիտեմ։

Ես իրեն չեմ ընդունում, չեմ հարգում, իմ նկատմամբ ինչ արել է, դրա համար չեմ հարգում։ Բայց ինչ ճիշտ է՝ ճիշտ է․ նման կառույց, որ նա կառուցել է, չկա հանրապետությունում, բայց դիմացի կանաչ տարածքների մեջ կառուցած շինությունները ուրիշ բան են»,- հավելել է պաշտոնյան։

***

«Հաջորդ ամիս ավագանու նիստից հետո քաղաքապետարանի և ենթակառուցվածքների բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 20-30% բարձրանալու են»․- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ միջոցները գոյանալու են գույքահարկից, հողի հարկից ու տեղական տուրքերից։ Նա՝ հավելելեց, որ բյուջեի նկատմամբ անփույթ վերաբերմունք է եղել նախորդների ժամանակ։

***

Լրագրողի հարցին՝ դեռևս առկա՞ է մահափորձի մտավախությունը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է․ «Մինչև 2007 թվականի մահափորձ կատարողների գործը չբացահայտվի, մինչև այդ օրը մահացած հզոր տղերքի գործը չբացահայտվի, իմ նկատմամբ և փոխքաղաքապետի նկատմամբ այդ մահափորձը չբացահայտվի, միանշանակ վտանգը կա»։

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում, նորընտիր քաղաքապետն ասել էր, որ իր դեմ կրկին մահափորձ են նախապատրաստում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին