▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիցկայի ինքնամահափորձը...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այսօր իբր Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս»-ի վրա, բայց ոչ ինքը, ոչ օգնականն ու վարորդը չեն տուժել: Նույնիսկ օպերատիվ խումբ է ձեւավորվել, որ պարզեն, թե ով է կրակահերթեր հնչեցնողը: Սա մեկ բառով կարելի է զավեշտ որակել՝ մարդը ինքն իր վրա կրակում է, իրավապահները միանգամից խառնվում են իրար, բայց երբ Լիցկա կոչեցյալի տղան «թռնում» էր կամ Ավետիսյաններին Գյումրիում մորթում էին, տղերքն այդքան օպերատիվ չէին:
Սովորաբար իբր «ինքնապաշտպանվելիս» Լիցկան միշտ զոհեր է տալիս, ինչպես դա եղավ Բուդաղյանների հետ միջադեպի պարագայում, տեսնես այս անգամ մարզպետն ինչո՞ւ իքնապաշտպանության չդիմեց: Մյուս կողմից էլ տարօրինակ բան եմ ասում՝ հո մարդն ինքն իրեն չէ՞ր սպանելու, շատ էլ մահափորձ է բեմադրել մոտիկների խորհրդով  

Սերժ Կանայան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին