Ակտիվիստ, ատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը գրում է
«Լևոնի՝ մրցաշարին մասնակցելու տեսանյութը կիսվել էի, տարբեր մեկնաբանություններ էին հնչել, որ առանձին չպատասխանեմ, փորձեմ այսպես համառոտ ասել։
Ես ինքս 6 տարեկանից զբաղվել եմ սպորտով և լավ գիտեմ սպորտի կարևորությունը մարդու կյանքի և ուղեղի վրա, մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի որը շատ կարևոր դասեր է տվել, լավ գիտեմ թե սպորտը ոնց է մաքրում մարդու` հոգին, միտքը , սիրտը և դարձնում ավելի` բարոյական, համարձակ, կազմակերպված , ուժեղ մարդ , դա է պատճառը որ շատ խելացի ծնողներ դեռ մանկուց իրենց զավակներին տալիս են սպորտի, տալիս են որ երեխան ճիշտ դաստիարակվի։ Այն որ ասում եք հարցը միայն մուսկուլներով չի, իրոք որ միայն դրանով չի, բայց այն ֆիզիկական արտաքինը որ ունի Լևոնը, դա` կամքի , պայքարի, աշխատասիրություն, քրտնաջան աշխատանքի շնորք է։ Հարցրեք այն մարդկանց ովքեր փորձում են գոնե մի քանի կիլո նիհարել , հարցրեք նրանց ովքեր մշտապես սպորտով են զբաղվում, ի վերջո հարցնելու կարիք էլ չկա, դուք փորձեք մարզվել և ունենալ այդպիսի մկաններ , այդ ժամանակ լավ կհասկանաք։
Հետաքրքիր է, արդյոք կար այդ մրցաշարին մասնակցող նախագահի որդի , կամ պատգամավոր ? Թե միայն Հայաստանից կար այդ մարդը։ Մեր աչքը սովորել է, որ պատգամավորը պիտի լինի` մեծ փորով, անդուր արտաքինով, ուտող և խմող մարդ, բայց Լևոնի օրինակին պիտի հետևեն բոլոր մեծ փորերով պատգամավորները , այս առումով նրանից շատ բան պիտի սովորեն։ Սա խոսում է մարդու եռանդի մասին, այս տարիքում , այսքան հարցերի և խնդիրների մեջ , նա աշխատում է իր անձի վրա և ձգտում հանդես գալ սպորտի մեջ աշխարհի մակարդակով, իր տարիքում մարդիկ ավարտում են իրենց սպորտային կարիերան։ Հենց սա է ինձ դուր գալիս , հենց այս համառությունը և ձգտելու ցանկությունը։ Անկեղծորեն որևիցե գովաբանելու խնդիր չունեմ , ընդհանրապես, ուղղակի երբ մտածում և համեմատում եմ շատ ղեկավարների որդիների ու մերձավորների հետ , որոնք ողջ օրը զբաղված են ուտել֊ խմելով , կազինոներում խաղալով , հարբեցողությամբ , նարկամանությամբ , խուլիգանությամբ տարբերությունը չտեսնելը ուղղակի անհնարին է։ Փող և պաշտոն ունենալու դեպքում ավելի դժվար է զերծ մնալ կյանքի գայթակղություններից և ապրել ճշմարիտ կյանքով, այսօրվա իշխանավորները այս յոթ տարում դա ապացուցեցին , տեսանք թե ոնց ծնկի եկան փողի ու իշխանության առաջ, որովհետև թույլ կամք ունեին , չդիմացան կյանքի գայթակղություններին։
Ամեն մեկը չի որ կկարողանա դիմանալ այդ գայթակղություններին , սա կյանքը ապացուցում է ամեն օր և ամեն ժամ։
Աստվածաշունչը սպորտի օրինակով կարևոր բան է սովորեցնում՝ ասելով.
«Մրցավազքին բոլոր մասնակցողներն են վազում, բայց միայն մեկն է ստանում մրցանակը»։ Այնուհետև ավելացնում է. «Ամեն ոք, ով մրցումների է մասնակցում, ամեն ինչում ինքնատիրապետում է դրսևորում»(1 Կորնթացիներ 9:24)»