▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ իր նախագահության տարիներին է իրականությունից կտրված եղել»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը, որտեղ ասված էր․ «Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով և, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին»։ Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտել էր, որ իր կառավարման տարիներին Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների հարցը լուծվել է, իսկ այսօր՝ ոչ։
Արձագանքելով այս խոսքերին՝ Փաշինյանն ասաց․ «Եթե պարոն Տեր-Պետրոսյանի տարիներին փախստականների հարցն արդյունավետ լուծվել էր, ինչո՞ւ էր մեր կառավարությունը 2019 թվականին որոշում ընդունում՝ մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնել բնակարանի կարիք ոնեցող1990 թվականի փախստականներին»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Տեր-Պետրոսյանն այժմ իրականությունից կտրված է և որ նա նույնիսկ իր նախագահության տարիներին է իրականությունից կտրված եղել․ «2008-ին էլ էր իրականության զգացումը կորցրած, դրա համար տանից դուրս չեկավ ու իր համախոհների հարցերը չհասցեագրեց»,- հավելեց նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին