▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լևոն Քոչարյանը համարժեք գործողություն է իրականացրել»․ Սեյրան Օհանյան

«Ե՞րբ է տեղի ունենալու ձեր խմբակցության նիստը՝ քննարկելու Լևոն Քոչարյանի պահվածքը, հայհոյանք հնչեցնելը ԱԺ դահլիճում»․- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանին։

Պատգամավորը պատասխանեց․ «Այդպիսի հարց չի քննարկվել և չի քննարկվում։ Կարծում եմ, որ դուք ինքներդ տեսնում եք, որ այսօրվա իրականության մեջ ՔՊ անդամները բավականին թիրախավորել են և աննպատակ Լևոն Քոչարյանի անունը նշում, մեղադրում են նրան։ Լևոն Քոչարյանը շատ հանգիստ ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը և պատասխանեց այն անտեղի գործողություններին, որ վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ղեկավարը։ Իրենք անձնական օրինակով հրահրել են։ Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի խոսքը, իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել։ Լևոն Քոչարյանի գործողությունները եղել են համարժեք այն ամեն ինչին, ինչ ԱԺ-ում հրահրել են ՔՊ մի քանի անդամներ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին