Աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան հերթական անգամ ցնցել է հանրությանը՝ այս անգամ ոչ շոուով. նա իրեն վատ է զգացել: 
 Բարսելոնայում համերգի ժամանակ բեմ ելնելիս նա չորս անգամ փսխել է,  սակայն, ինչպես իսկական պրոֆեսիոնալ, շարունակել է ելույթը և փորձել  խորեոգրաֆիկ համար կատարել:
 Երգչուհու 25 հազար երկրպագուները դարձել են այդ տհաճ միջադեպի ականատեսը:
 Այս մասին գրում է Popcornnews-ը: 
 Սա առաջին դեպքը չէ, երբ երգչուհին իրեն վատ է զգում բեմի վրա: Օգոստոսին  Լեդի Գագան ստիպված է եղել ընդհատել համերգը՝ ինքնազգացողության կտրուկ  վատացման պատճառով:
ԳՐԱՌՈՒՄԸ`ՍԱՄՈ ՖԱՆՏ ֆեյսբուքյան էջից
      

