▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը գաղտնազերծել է ՀՀ իշխանությունների մտադրությունը

Պարզվում է` Հայաստանը ցանկանում է հաջորդ տարի հյուրընկալել Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը. այն այս տարի անցկացվեց Ալբանիայում

Այս մասին հայտնել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Երևանում՝ ՌՀՀ-ի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը հիշեցրել է, թե ինչու է նախաձեռնվել այս գագաթնաժողովը՝ այն ստեղծվել է որպես ԵԱՀԿ եվրոպական անդամների ձևաչափ, բայց առանց Ռուսաստանի և Բելառուսի։

Ռուսական կողմը գնահատական է տվել այս մտադրությանը հայ գործընկերների հետ այսօրվա բանակցությունների ժամանակ։ Լավրովը հույս ունի, որ այս գնահատականը կընդունվի հարգանքով, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում գործընկերների և դաշնակիցների գործողություններին ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին