▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինը հռետորական հարց է ուղղել Հայաստանի քաղաքացիներին

Լապշինը՝ Հայաստանի համար հնչող նախազգուշացման մասին

Բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը նշել է, որ Չեռնոգորիայում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով երկրից վտարել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին։

Այս ալիքի պատճառ դարձան մի շարք հանցագործություններ, որոնցում մեղադրվում են հենց այդ երկրների քաղաքացիները։

Սկանդալը բռնկվել է, երբ սրճարանում չեռնոգորցի երիտասարդը դանակահարվել է։

Ոստիկանությունը իրականացրել է խուզարկություններ թուրքերի ու ադրբեջանցիների ակումբներում։

Չեռնոգորիայի իշխանությունները, նրա փոխանցմամբ, արագ արձագանքել են՝ նախօրեին միակողմանիորեն սահմանելով վիզային ռեժիմ Թուրքիայի քաղաքացիների համար։

Վիզային ռեժիմի սահմանումը նաև Ադրբեջանի նկատմամբ` տեղի կունենա մինչև Նոր տարի։

Լապշինը հռետորական հարց է ուղղել Հայաստանի քաղաքացիներին. «Ձեզ խոստանում են շուտով բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Իսկ երբ Երևան հասնի նման «կոնտինգենտը», ի՞նչ եք անելու։

Կդիմանաք Ֆեյսբուքում դժգոհելով, թե՞ դուրս կգաք փողոց՝ պաշտպանելու ձեր ընտանիքների և աղջիկների անվտանգությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին