Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը կրկին լի է ուշագրավ դրվագներով։ Պարզվում է՝ Հովհաննիսյանը վաճառել է հողամաս, որ նախկինում չէր հայտարարագրել, «կորցրել» է Հրազդանի այգետնակ-առանձնատունը և միայն այս տարի հիշել է 2004-ին ձեռք բերած բնակարանի մասին։ Այս մասին գրում է Factor.am–ը՝ հավելելով․
«Եվ այսպես․ Վահե Հովհաննիսյանը տարեսկզբի համար հայտարարագրել է 2 անշարժ գույք։ Դրանցից մեկը Հրազդանում որպես հյուրատուն շահագործվող այգետնակ-առանձնատունն է, որը, ինչպես Հովհաննիսյանն էր խոստովանել, վարձակալությամբ հանձնել է իր ընկերոջը՝ Գրիգոր Խաչինյանին։ Ընդ որում, հիշեցնենք, նույն անձնավորությանը՝ Գրիգոր Խաչինյանին, Վահե Հովհաննիսյանը նախքան ֆինանսների փոխնախարար նշանակվելը 2021-ին վաճառել էր իր հիմնադրած ընկերությունը՝ «Վարդենի» ՍՊԸ-ն։ «Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում նույն այդ հյուրատան շահագործողն է։
Եվ ահա, Հովհաննիսյանը 2024-ի տարեվերջի դրությամբ առկա իր գույքերի ցանկում այդ այգետնակ-առանձնատունը չի հայտարարագրել և միայն 1 անշարժ գույք է նշել։ Իսկ հայտարարագրի «Տվյալ տարվա ընթացքում օտարված անշարժ գույք» բաժնում նշել է, թե վաճառել է Հրազդանում հողամաս՝ ընդամենը 100 հազար դրամով, գնորդն էլ նույն Գրիգոր Խաչինյանն է։
Ընդգծենք, որ նախարարը թե՛ այս, թե՛ նախորդ տարիների հայտարարագրերում հողամասի առկայության մասին որևէ նշում չի արել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։
Դիտեք նաև՝