ԱՄՆ-ում 2 երեխաների երիտասարդ մայրիկն ամուսնու մահից հետո ժպիտը դեմքին երեխաների հետ միասին լուսանկարվել է հանգուցյալի դագաղի մոտ: Ավելի ուշ տվյալ լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում: Լուսանկարի հրապարակումից հետո երիտասարդ կնոջը սկսել են մեղադրել և քննադատել, սակայն վերջինս իր արարքը մեկնաբանել է այն հանգամանքով, որ իր ամուսինը կախվածություն ուներ թմրանյութերից, և այս ձևով լուսանկարվելով` ցուցադրել են, որ վերջապես ազատվել են այդ դաժան օրերից և տառապանքներից: