▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիր»։

«24 ժամվա ընթացքում ընկերներս և ես կարողացանք բացահայտել 3 կեղծ դպիրի կամ դպիրի հագուստով հանդես եկողների, որոնք Հովհաննավանքում մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած կեղծ պատարագին։

Բացահայտեցինք հաջորդ դպիրին, խոսքը Արթուր Հակոբյանի մասին է։ Նա «Շեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է, նաև հանդիսանում է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման անդամ, այդ շարժումը կար 2018-ի իշխանափոխությունից հետո, վայելում էր իշխանությունների աջակցությունը։ Նա եղել է Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակիցը և մինչև այսօր էլ մնում է, և Հովհաննավանքում կեղծ պատարագին մասնակցելով է ցույց տալիս իր հավատարմությունը։

Շատ բան հրապարակային հայտնի չէ նրա մասին, միայն իր ֆեյսբուքյան էջից կարելի է հասկանալ, որ ոչ այդքան հազվադեպ սիրում է կիսվել կիսամերկ կանանց լուսանկարներով, ինչ-որ գրառումներով։ Ահա հերթական անձը, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, թե ինչպես է ինքը պատկերացնում «մաքրումը» Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցու։ Փաշինյանը, փաստորեն, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին պատկերացնում է «մաքրել» կեղծ դպիրներով և կիսամերկ կանանց լուսանկարներով կիսվող քաղաքացիական անձով, որոնք որևէ կապ չունեն ՀԱԵ բովանդակության և փիլիսոփայության հետ»,- ասում է Մուրազին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին