▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիրթ սերունդ դրեցինք հողը, որ անդաստիարակ սերունդն աճի ու բազմանա»․ հերոսի հայր

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պիղծ արարք է կատարվել Եռաբլուրում` գողություն Եռաբլուր սրբավայրից: Կիրթ ու խելացի սերունդ դրեցինք հողը, որ անդաստիարակ, անկիրթ ու տգետ սերունդը ապրի, աճի ու բազմանա։ Հայրենասիրությունը պիտի լինի երակներում, այլ ոչ լեզվի վրա:
Հ.Գ.
Դե արի ու մի ասա՝ թուրքի ծնունդ, ախր դրանց նման վիժվածքները ապրելու իրավունք չունեն, դրանց պետք ա հրապարակայնորեն պատժեն, որ մյուսների համար դաս լինի։ Իրավապահնե՛ր, սպասում ենք կոշտ քայլերի և պատժի, եթե չիրականացնեք, իմացեք հաջորդիվ մենք՝ ծնողներս ենք իրականացնելու և չհամարձակվեք մեղադրել որևիցե ծնողի, ում զավակը կռվել է բոլորիս համար՝ մեր գոյության, հայրենիքի, արժեքների...»։

***

Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150 հազար դրամի վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին