▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կդադարեցնե՞ք սպանել խաղաղ բնակիչներին». լրագրողը՝ Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման սկզբում լրագրողը, դիմելով ՌԴ նախագահին, հարցրել է. «Նախագա՛հ Պուտին, կդադարեցնե՞ք սպանել խաղաղ բնակիչներին»:

Պուտինը ժեստերով հասկացրել է, որ չի լսում հարցը:

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է Պուտինի և Թրամփի համատեղ լուսանկարը՝ բանակցությունների մեկնարկից առաջ՝ «հետամուտ լինելով խաղաղությանը» կարգախոսի ֆոնին:

Թրամփն ու Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել․ ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն, գրում է The New York Times-ը:

Թերթը նշում է, որ երկու գերտերությունների ղեկավարներին նույն ավտոմեքենայում տեսնելը չափազանց անսովոր էր։

***

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը զրուցել են ավելի քան մեկ ժամ: Հանդիպումը տեղի է ունենում Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում:

Բանակցություններն այժմ ընթանում են «3+3» ձևաչափով, սակայն երկու երկրների առաջնորդները սկսել են շփվել օդանավակայանում՝ Ալյասկա ժամանելուց հետո։ Պուտինը և Թրամփը գրեթե միաժամանակ լքել են իրենց ինքնաթիռները և նստել ամերիկացի առաջնորդի Cadillac-ը, որտեղ նրանք առանձնազրույց են ունեցել բանակցությունների ճանապարհին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին