Ինձ համար Ծիծեռնակաբերդն իր ակնածանքով եղել և մնում է որպես Մեծ եղեռնի խորհրդանիշ, Չեմ ընդունում արդեն բիզնեսի վերածված այս ծաղկի գոյությունը, Դեռ չապաքինված՝ ես տեղադրեցի տարիներ առաջ ,այնտեղ իմ հարգանքի տուրքի մատուցած այս նկարը, քանզի անկարող եմ այս տարի այցելել,,,,
Այն ժամանակ ժողովուրդն ինքն էր՝ ինքնակամ , ,հավասարակշռված՝ ,սրտում պահած իր նախնիների պատմածն ու ընկալածը, լուռ խորհրդավորությամբ այցելում և հարգում մեր զոհերի հիշատակը, չկար բեմականցում, չկար սցենար,,,Հայրը որդու ձեռքը , թեկուզ մի քանի ծաղիկ տալով՝ նրան էր փոխանցում իր սրտի ռիթմը, արյան շրջանառության հետ պտտվող և հարատևող նախնիների տնքոցներն ու մահվան աչքերին նայող սարսափի արձագանքները,,,,,,,
Ապրելով Այգեձորի իմ հորական տանը,որի դիմաց , բարձրունքում կառուցված էր մեզ՝ հայերիս համար իսկապես իմաստալից այս հուշահամալիրը , ես ամեն օր , ամեն վայրկյան պատշգամբում նստած վայելում և իմաստնանում էի այդ խորհրդանիշով,,, այդ պատկերը հնարավոր չէ ջնջել և մոռացության տալ,,,,, իսկ վաղը, մյուս օրը այդ մեդալիոնի, բրոշների վերածված անմոռուկները կլցվեն դարակները, կհանվեն և կգնան մոռացության գիրկը,,, Կարևորը՝սրտից և հոգուց դուրս չգա հիշողությունն ու արյան կանչը,,,,
Թող ներեն ինձ մարդիկ, որոնց կամա , թե ակամա դիպչեցի ծաղկի մասին իմ կարծիքով,,,
Անցել է ողբալու ժամանակը, պետք է ուժ գտնել հաստատվելու, պահանջատեր լինելու, քանզի աշխարհն այլևս ի վիճակի չէ թաքցնել այս մեծ ողբերգությունը՝ ԵՂԵՌՆԸ,,, այն պարզապես չի տեղավորվի ոչ մի պահոցի մեջ,,, Այն այլևս հորձանուտի նման թափ է առել և առաջ է գնում,,,,