▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի յուրաքանչյուր դրույթ հասկանալի ու հասանելի ներկայացվի հանրությանը․ Ծառուկյան

Թիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները։

Գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում։

««Առաջարկ Հայաստանին» ծրագիրը մեր քաղաքական տեսլականն է՝ ուղղված խաղաղության, սոցիալական արդարության և երկրի զարգացման ապահովմանը։ Կարևոր է, որ ծրագրի յուրաքանչյուր դրույթ հասկանալի ու հասանելի ներկայացվի հանրությանը, քանի որ մեր խոսքը հիմնված է պատասխանատվության և իրական գործի վրա։

Սա է այն ճանապարհը, որով տեսնում ենք Հայաստանի ապագան՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին