▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանն ու Վարդան Հարությունյանը ճանապարհ են բացում՝ ոչնչացնելով հաստաբուն ծառերը

 

NewsBook-ը գրում է, որ  քիչ առաջ ականատես է եղել, թե ինչպես են Հաղթանակ զբոսայգու մերձակայքում` «Գոլդեն փելես» հյուրանոցի դիմացի մայթին, մի քանի հաստաբուն ծառեր հատվում: Հիշեցնենք` սա ճիշտ այն հատվածն է, ուր շքեղ առանձնատներ ունեն և բնակվում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, գեներալ Հայկազ Բաղմանյանը և այլն: Այս մարդկանց շարքերը շուտով համալրելու են  «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը և Երևանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Կայքը փորձել է Երևանի քաղաքապետարանից ճշտել` ի՞նչ նպատակով է իրականացվել ծառահատումը: Քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, սակայն, նշել է, որ տեղյակ չէ խնդրին և առաջին անգամ այդ մասին լսում: Նա խոստացել է զբաղվել հարցով, սակայն ավելի ուշ, քանի որ շտապում է միջոցառման: Կայքը կարողացել է նաև պարզել, որ ծառերը կտրվել են ճիշտ այն հատվածում, որտեղ իրենց հսկայական տներն են կառուցել Վարդան Հարությունյանն ու Կարեն Կարապետյանը: Վերջիններս ապրելու են կողք-կողքի, և իրենց տներ տանող նոր ճանապարհ են բացել փողոցի ճակատային հատվածից՝ հաստաբուն ծառերը կտրելու հաշվին: Ի դեպ՝ այս երկու պաշտոնյաներն իրենց առանձնատները կառուցեցին Երևան քաղաքի ամենականաչ տարածքում՝ ոչնչացնելով անտառը: Դա տեղի ունեցավ օրը ցերեկով՝ համայնքային իշխանության աչքի առաջ և բնապահպանների խորը լռության պայմաններում: 

 

Առավել մանրամասն`  սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին