Արդեն 4 տարի է, ինչ գյումրեցի Վերա Հակոբյանն, իր տան բակով անցնող խարխուլ խողովակաշարի հարցով, դիմում էր պատկան ատյաններին, որպեսզի վերջիններս իրենց պարտականությունները կատարեն, ձեռնարկեն կառուցողական գործողություններ, սակայն պաշտոնյանները շարունակում են բնակչին հուզող խնդրին նույն անգործությամբ վերաբերվել և նույնիսկ քաղաքացու դիմումներին չեն պատասխանում:
Տիկին Վերայի տան (Գյումրի, Կոմիտասի փողոց, 3 փակուղի, 1-ին տուն) հողամասի մոտով անցնում է Կառնուտի ջրամբարից դեպի Ազատան գյուղ գնացող ոռոգման ջրի խողովակաշարը: Վերա Հակոբյանը բազմիցս դիմումներ է ներկայացրել չինովնիկներին, որ գործող հինը փոխարինեն երկաթյա խողովակներով, ինչպես արել են մինչ իր տուն եկող խողովակաշարերի հետ: Օրերս տեղի է ունեցել մեծ պատահար և այդ շարքից դուրս եկած խողովակաշարը փլվել է և լցվել Վերա Հակոբյանի հողամասը՝ այն վերածելով լճի:
Գրավոր ու էլեկտրոնային նամակներով տիկին Վերան դիմել է իրավասու մարմիններին, սակայն, նրա խոսքով, կարծես ոչ պետություն կա և ոչ էլ պետական մարմիններ, որ արձագանքեն: