▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարծես Ալիևը Փաշինյանին ասեր՝ սուրճը դիր, մինչև ազատվեմ»․ Սուրենյանց

Ինչպես հայտնել էինք, Ալբանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթանաժողովի շրջանակում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Համացանցում կադրեր էին տարածվել, որտեղ լսվում էր՝ ինչպես է Փաշինյանն Ալիևին ասում՝ «գնանք, սուրճ խմենք», ինչին ի պատասխան նա նշում է՝ «հիմա կգամ, քննարկում ունեմ»։

24TV-ի եթերում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասել է․ «Տպավորությունն այն էր՝ կարծես ասեր՝ սուրճը դիր, մինչև ազատվեմ․ Ալիևի պատասխանը մոտավորապես այդ ոճի մեջ էր»։ Անդրադառնալով Փաշինյանի կեցվածքին՝ նշել է․ «Բոլոր տեղերում նրա խղճուկ, ինքնավստահությունից զուրկ կերպարն է, որը, ցավոք, այսօրվա Հայաստանն է մարմնավորում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին