▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում անասուննե՞ր են հավաքված․․․Փոստանջյան

Կառավարությունում անասուննե՞ր են հավաքված, որ խոցելի մարդկանց պահում են անասունի պես․․․Զարուհի Փոստանջյան

Ավելի վաղ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է վաղը կայանալիք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարությանը։ «Դատավոր Սուրեն Խաչատրյանը, ում վարույթում է գտնվում բողոքը՝ կալանքի հետ կապված, պետք է որոշում կայացնի՝ արձակել նրան կալանքից, կամ շարունակել պահել կալանքի տակ։ Դատավորն ունի բավականին հարուստ կենսագրություն, հիմա թե նա կլինի այն դատավորներից, ով չի կատարի Նիկոլ Փաշինյանի ասածը, կտեսնենք վաղը։

Այսօր այցելել եմ պարոն Ղուկասյանին, նա իրեն շատ վատ էր զգում, որի պատճառով տեսակցությունն ընդհատեցինք։ Ես ներկայացրել եմ դատարանին այն բոլոր տվյալները, թե ինչպիսի պայմաններում է պահվում Ղուկասյանը և ինչպիսի հիվանդություններով է նա տառապում, որոնք անհամատեղելի են պահման պայմանների հետ։ Հիմա դատավորը պետք է կայացնի դատական ակտ և ամբողջ պատասխանատվությունը՝ դատական ակտի և Ղուկասյանի ճակատագրի, կրելու է Սուրեն Խաչատրյանը»,- նշում է Փոստանջյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին