▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանաչ դիմակով ու ձեռնոցով տարօրինակ երիտասարդին պարեկները ձերբակալել են

Պարեկները ձերբակալել են կանաչ դիմակով ու ձեռնոցով տարօրինակ երիտասարդին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտում է․ «Մայիսի լույս 27-ի գիշերը Նորք-Մարաշում ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թաղամասի 7-րդ փողոցում նկատել են տարօրինակ վարք դրսևորած մի երիտասարդի։
Վերջինս եղել է ձեռնոցներով, դեմքին էլ՝ կանաչ դիմակ։ Իրավապահներին տեսնելուն պես դիմակավոր երիտասարդը փախել է, սակայն պարեկներին հաջողվել է կարճ հետապնդումից հետո բռնել նրան ու ձերբակալել։
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում ձերբակալվածը խուզարկվել է։ Հայտնաբերվել են մարիուխանայի նմանվող զանգված, հարմարեցված գործիքներ և այլն։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին