Ռուսները, մեղմ ասած, գոհ չեն Հայաստանում մեր ներգրավվածությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄն պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ կան փաստեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման պատճառով նրանք կցանկանային, որ գործող վարչապետը պարտվեր ընտրություններում»,-նշել է նա։
Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ-ն չի ստիպում Հայաստանին խզել բարեկամական կապերը այլ երկրների հետ։
«Մենք պարզապես ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ»,-նշել է նա։


