▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան այլ գործոններ, որոնք միայն դռնփակ ռեժիմով կարող եմ պատգամավորների առաջ հրապարակել. Փաշինյան

Կան այլ գործոններ, որոնք միայն դռնփակ ռեժիմով կարող եմ պատգմավորների առաջ հրապարակել. Նիկոլ Փաշինյանը` պաշտպանական ծախսերի ավելացում չանելու մասին

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Փաշինյանին խնդրեց պարզաբանել իր իսկ խոսքը, թե 2026 թ. պաշտպանական ծախսերի էական ավելացում հնարավոր է չլինի կամ ընդհանրապես չլինի։ 

Վարչապետը նշեց, որ 2025 թվականին 2024 թ. համեմատ շատ էական ու կտրուկ աճ ենք ունեցել, անհամաչափ աճ` 115 մլրդ դրամի, որը հիմնականում պայմանավորված է եղել հրատապ կարիքներով։  

«Մենք այդ ծախսերի մի մասը ուղղել ենք ապագա պարտքերի ու պարտավորությունների մարմանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում։ Այն վարկերը, որոնք պետք է 2030 կամ 2035 թվականին մարենք, հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք»,– հայտարարեց Փաշինյանն` ավելացնելով, որ միջնաժամկետով ծրագրերով, եթ նայում ենք, ապա 2026 թվականին 2024 թ. համեմատ պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ։ 

***

«Էդ մուրճն էս ողջ ընթացքում իմ սեղանին է եղել։ Երեկ իմ Ֆեյսբուքի էջը վարողը տեսավ, նկարեց, դրեց»,- ԱԺ-ում, պատասխանելով «ինչո՞ւ էիք նորից հրապարակել մուրճի լուսանկարը» հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նկարով իր կյանքում ոչինչ չի փոխվել․ «Եթե այդ նկարի բացակայությունը ոմանց ներշնչել էր, թե իրենց կյանքում է ինչ որ բան փոխվել, սխալ էին ընկալել»,- ասաց Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Մեզ թվացել է` ռազմավարական գործընկերությունը պսակվելու պես բան է, 1 հոգու հետ պիտի անես. ԱԺ–ում այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը Շիրակ Թորոսյանի հարցին, թե Չինաստան գնալով` դավաճանում ենք ԱՄՆ–ին։

«Գործընկերությունն ամուսնություն չէ, այլ ընկերություն է. Փաշինյան։ Եթե ամուսնանում ես, ու ունենում ես մեկից ավելի զուգընկեր, դու դավաճանում ես, իսկ երբ դու ունես մեկից ավելի ընկեր, դա նշանակում է դու նորմալ մարդ ես»,– ասաց ՀՀ վարչապետը։

Դիտեք նաև՝

Մենք չունենք ճանապարհի վարձակալության ինստիտուտ. Փաշինյանը` «Թրամփի ուղու» մասին
 
«Մեր օրենսդրության մեջ դա ընդհանրապես գոյություն չունի։ Չենք կարող նման բան անել։ Փոխարենը մենք մեր ամերիկյան գործընկերներին ասել ենք, որ այն, ինչ դուք ԱՄՆ–ում ավանում եք «lise», դա մեր օրենսդրությամբ կոչվում է կառուցապատման իրավունք, և այն ունի հնարավորությունների շրջանակ, որտեղ կա հնարավորություն, որը մենք չենք ընդունել, մինչև 99 տարով կառուցապատման իրավունք տալու»։ 

Նա վստահեցրեց, որ իրականացվել է պաշտոնական թարգմանություն և չի կարող լինել այնպես, որ անգլերենում մի բան գրված լինի, հայերենում ուրիշ բան։

Ի դեպ, օգոստոսի 8–ին Վաշինգտոնում, երբ ստորագրվում էին այս փաստաթղթերը, նշվեց, որ եռալեզու փաստաթղթերում տարընկալման դեպքում պետք է հիմք ընդունել անգլերեն լեզվով տարբերակը։

Դիտեք նաև՝

Գերիներով, օկուպացված տարածքով այլ երկիր կա՞, որ խաղաղություն է հաստատել, որ ասում եք՝ խաղաղությունը եկել է. Քրիստինե Վարդանյանը նման հարց ուղղեց Փաշինյանին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։

Փաշինյանը կրկին շտապեց ասել, որ նաև մենք ունենք «Ադրբեջանից օկուպացրած տարածքներ։

«Մարդկության պատմության մեջ ոչ մի խաղաղության պայմանագիր ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Գոյություն չունի էնպիսի պայմանագիր, որ բոլոր հիմանկան հարցերին լուծում տա»,–պնդեց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին