Թարմացում․ Տեղեկություն էր տարածվել, որ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի որդին ինքնասպանության փորձ է կատարել։ «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– հայտնում են ՆԳՆ–ից:
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳՆ-ն, հերքելով Ցուցուլյանի տղայի ինքնասպանության փորձի մասին լուրը, հաստատել է այն։ Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել ՆԳՆ-ի զավեշտալի հերքումը»։
***
Արտակարգ դեպք է տեղի ունեցել. Լրագրող Վահե Մակարյանն իր տելեգրամյան ալիքում գրում է, որ իր տեղեկություններով` մի քանի ժամ առաջ ինքնասպանության փորձ է կատարել Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին:
«Ասացին` վիճակը ծանր է: ՆԳՆ-ից մեր զանգերն անպատասխան թողեցին, սակայն համակարգից մի քանի տեղով հաստատեցին մեր տեղեկությունը: Թե որն է նման քայլի դիմելու պատճառը, առայժմ հայտնի չէ:
Հուսանք` Ցուցուլյանի որդու հետ ամեն ինչ կարգին կլինի»,-գրել է Վահե Մակարյանը:


