«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնի հետ ունեցած հարցազրույցում արտահայտած մտքերին:
«Նույնիսկ «Կալուգայի պատմագիտությունը» էսքան անփույթ չէր գտնվել մեր պատմության փաստերի նկատմամբ, որքան «հոպարի գանձը» իր բուրգեր-մուրգեր ուտելու արանքում տված հարցազրույցի մեջ։
Լրագրողի՝ քրիստոնեության նկատմամբ սենտիմենտները բավարարելու համար ասում է, որ հայերին ցեղասպանել են բացառապես քրիստոնյա լինելու պատճառով, և որ Ղարաբաղյան հակամարտությունը քրիստոնյա բնակչությանը վերացնելու մասին էր։
Ու էս չիմացության ու «գեղական շյուստրիության» վրա պետք չէ զարմանալ։ «Զավոդ» բացելու համար պատմության գրքեր կարդալ պետք չէ»,- գրել է պատգամավորը։
***
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր ևս՝ Սոնա Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնի հետ ունեցած հարցազրույցում արտահայտած մտքերին, հատված հրապարակել և գրել.
«Սա հատված է, որ տարածում են ձևևիստները՝ որպես հարցազրույցի թռեյլեր, հավանաբար՝ որպես «հաջողված կտոր», որտեղ հորեղբոր որդին պատմում է, որ իրեն էլ են ձերբակալել… Հիմա էս տղան գնացել հասելա Նյու Յորք, հարցազրույց ա տվել, որ պատմի,որ իրեն ձերբակալել են…
Սրանք ժողովրդի հետ կապ չունեն, շփում չունեն, չեն զգում, սրանք ժողովրդին սուբյեկտ համարող չեն, եսակենտրոն էգոիստներ են…
Չնայած ում ինչ եմ պատմում, իրենց դղյակները բոլորդ էլ տեսել եք, այնտեղից տեսանելիության խնդիր հաստատ կա»:


