▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ժողովրդավարության բաստիոնում» թաղապետարանը քաղաքացիներից պարսպվել է երկաթե արգելափակող սարքով»

Ալլա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այցելելով Ավանի թաղապետարան (Ավանի վարչական շրջան)՝ ինձ համար տհաճ բացահայտումներ արեցի...

Թիվ 1.

Պարզվում է «ժողովրդավարության բաստիոնում» թաղապետարանը սեփական ՀՀ քաղաքացիներից պարսպվել է երկաթե ԱՐԳԵԼԱՓԱԿՈՂ սարքով` ինչպես մետրոյում: Այսինքն, ինչ-ինչ հարցերով թաղապետարան եկած ՀՀ քաղաքացին կհայտնվի ԱՐԳԵԼԱՓԱԿՈՂ երկաթե սարքի դիմաց: Սակայն այն բաժինները, որոնք բնակչությունից ԳԱՆՁՈՒՄՆԵՐ են ապահովում, պատրաստակամորեն եւ սիրալիր գտնվում են 1-ին հարկում: Ինչպես ասում են, ՓՈՂ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ համար ԴՌՆԵՐԸ միշտ ԲԱՑ են` «Wellcome»! Իսկ ահա թաղապետարանի 2-րդ հարկ բարձրանալու համար, այսուհետ հարկավոր է նախապես զանգահարել եւ թույլտվություն ստանալ պատին փակցված հեռախոսահամերներով եւ եթե բարեհաճեն, ապա ձեզ կընդունեն:

Թիվ 2.

Պարզվում է, որ քաղաքային տրանսպորտից օգտվելու համար ՔԱՐՏԸ բոլորին ՎԱՃԱՌՎՈՒՄ է 500 դրամով` զեղչ չկա նույնիսկ թոշակառուների համար, էլ չեմ ասում ձրի տրամադրելու մասին:

Իսկ տարածված խոսակցություններն այն մասին, որ թոշակառուները կարող են օգտվել 30% զեղչերից` պարզապես խաբկանք է: Դուք կարող եք օգտվել այդ զեղչից, օրինակ, եթե ընտրեք 6 000 դրամանոց ծրագիր, որը տրամադրվում է մեկ ամսով: Իսկ եթե դուք իսկական թոշակառու եք եւ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՔ ԱՇԽԱՏՈՒՄ, այսինքն կարիք չունեք ամենօրյա ռեժիմով օգտվել տրանսպորտից եւ այդ իսկ պատճառով ընտրում եք 1 500 դրամանոց ծրագիրը, ապա ձեզ համար այդ 30% զեղչը նախատեսված չէ: Այսինքն, վճարում եք 1 500 դրամ 10 ուղեւորության համար, այն էլ, դարձյալ սահմանափակ ժամկետով` 45 օր: Օրինակ, գնում եք Սուրբ Պատարագ ավտոբուսով, իսկ ծանոթները սիրալիր ձեզ բերում են տուն իրենց մեքենայով, ուստի 4 շաբաթվա ընթացքում ծրագրից օգտագործվում է 4 ուղեւորություն: Մնացած 6-ը պետք է օգտագործեք մնացած 15 օրում, կամ էլ, պարզապես, կորցնեք: Այս խնդրի հետ կապված հարցս վերաբերվում է բոլոր ծրագրերին, ինչո՞ւ կապված օգտագործման ժամկետի հետ սահմանափակում է դրված: ՀՀ քաղաքացին վճարել է գումար, ուստի իրավունք ունի օգտվել այդ վճարված գումարից ԵՐԲ ՑԱՆԿԱՆԱ: Կարող ե՞նք արդյոք սա անվանել դրամաշորթություն, երբ գանձվում է գումար, սակայն ծառայություն չի մատուցվում: Եւս մեկ հարց, արդյո՞ք քաղաքացին, ով ի վիճակի է ՄԻԱՆՎԱԳ վճարել 90 000 դրամ մեկ տարի երթեվեկելու համար, օգտվում է տրանսպորտից, թե՞ նա հնարավորություն ունի եւ գերադասում է երթեւեկել ուրիշ տրանսպորտային միջոցներով` օրինակ, սեփական մեքենայով, կամ տաքսիով:

Հուսով եմ, որ այս հարցերը պատասխան կստանան: Այսինքն, ԲՈԼՈՐ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ կկարողանան օգտվել 30%-անոց զեղչից, եւ ԿՀԱՆՎԵՆ բոլոր ծրագրերի ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ` մարդիկ իրենց ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ դիմաց պետք է ստանան համապատասխան ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ:

Թիվ 3.

Առաջներում չեմ օգտվել HayPost-ի ծառայություններից վճարումներ կատարելու համար: Այսօր վճարում կատարելիս միջնորդավճար արվեց 500 դրամ: Այն, որ բանկերի միջնորդավճարները անհիմն բարձր են` գիտեն բոլորը: Օրինակ, նույնիսկ 1000 դրամ վճարելիս պետք է վճարես 400 դրամ միջնորդավճար: Այսօր իմացա, որ կա նաեւ 500 դրամ միջնորդավճար: Տպավորություն է, որ դրանք բարձրանում են օդի ջերմաստիճանի հետ... Ավաղ, ձմռանը դրանք չեն նվազում:

Թիվ 4.

Թող «կառավարությունը» հիմնավորի, ինչո՞ւ ԱՆԳԱՄՆԵՐՈՎ բարձրացել են գույքահարկի եւ աղբահանության գումարները: Սա առաջին հարցս:

Իսկ երկրորդը հետեւյալն է. «Ինչու նույն մետրաժ զբաղեցնող ՀՀ ՄԵԿ քաղաքացին աղբահանության համար պետք է վճարի նույն գումարը, որքան այդ նույն մետրաժ զբաղեցնող եւ վարձով ապրող 8 հոգի, օրինակ, օտարերկրացիներ»:

Հասկանում եմ, որ աղբը մետրաժով հաշվարկելը նույնպես «նորաձեւ» է, սակայն` անհեթեթ է:

Քաղաքապետարանը ՊԵՏՔ է վերադառնա նախկին հաշվարկներին:

Ներկա «իշխանություններին» իրենց նախընտրական ծրագիրը հիշեցնել` նույնիսկ ավելորդ եմ համարում... Առավել եւս դրանց «պայքարը» տրանսպորտի թանկացման հետ...

7 տարվա ստի եւ խաբեությունների ամենավառ ապացույցը Արցախի հայաթափումն է, երբ այդ նախկին «էկոակտիվիստների» առաջնորդը կոկորդի ողջ ուժգնությամբ ղժժաց. «Արցախը հայկական է եւ վերջ»...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին