Jebiga ամսագիրը, որը պատմում է դիզայնի, տեխնոլոգիայի, ճանապարհորդության, ճարտարապետության, արվեստի ոլորտների համաշխարհային վերջին տենդենցների մասին՝ ներկայացրել է Հայաստանի տեսարժան վայրերը՝ այդ թվում առանձնացնելով նաև Արամի 42/1 հասցեում գտնվող Ժան-Պոլ Էքսիստենցիալ սրճարանը:
«Հայաստանը փոքրիկ երկիր է, որը չենք կարող գտնել տուրիստական հայտնի երկրների շարքում: Սակայն զբոսաշրջիկների համար, ովքեր սիրում են ուսումնասիրել բնությունը, իմանալ պատմության մասին, սիրում են ըմպել լավ խմիչք ու համեղ ուտել, Հայաստանը ճիշտ ընտրություն է համարվում: Այն զարմանալի վայրերով հնագույն երկիր է, որտեղ մարդիկ հպարտանում են իրենց սովորույթներով, մշակույթով, հավատքով ու խոհանոցով: Հայաստանը մեծ ուշադրության է արժանանում այն պատճառով, որ վերջերս այնտեղ այցելել է Քիմ Քարդաշյանը: Նա գնացել էր տեսնելու իր նախնիների հայրենիքը և հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակներին: Հայաստանում կան շատ տեսարժան վայրեր, սակայն, ինչպես միշտ, կան նաև թաքնված գեղեցկություններ, որոնց մասին քչերը գիտեն:
....Հայաստանի գողտրիկ վայրերից մեկը՝ Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանն է: Եթե դուք ցանկանում եք ունենալ հաճելի զրույց և վայելել լավ գինի, ուրեմն պետք է այցելեք այստեղ: Այն հարմար վայր է ընկերական հանդիպումների համար, որոնք ուղեկցվում են որակյալ խմիչքով ու երաժշտությամբ: Այս սրճարանում դուք կարող եք տեսնել տարբեր նկարիչների ցուցահանդեսներ: Սրճարանը, ոգեշնչված Ժան-Պոլ Սարտրի «Մարդը դատապարտված է լինել ազատ» խոսքերով, իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռնում արտահայտելու իրենց կարծիքը, որակյալ խմիչք վայելել ուրախ ու հաճելի միջավայրում»,- գրում է Jebiga-ն ամսագիրը: