▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունների հետ հարաբերություններս հիմա շատ լավ ա»․ Սամվել Ալեքսանյան

«Իշխանությունների հետ հարաբերություններս հիմա շատ լավ ա։ «Սիթի»-ներն էլ ոչ մեկը չի խլում, հանգիստ եղեք»,- Ապարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան ասել է գործարար Սամվել Ալեքսանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս ներկա է Ապարանում Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։ Կադրեր են հրապարակվել, թե ինչպես է փոխվարչապետը ջերմ գրկախանությամբ բարևում գործարար Սամվել Ալեքսանյանին։ Գործարարը մինչ այդ ի պատասխան լրագրողի հարցին՝ հերքեց, որ «Երևան Սիթի»-ների ցանցը ուզում են խլել։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին