▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ իշխանության հովանավորյալ գործարարներից Նարեկ Նալբանդյանը կրկին հայտնվել է կասկածելի գործարքների կիզակետում։ 2024-ի սկզբին նա գնել էր «Օազիս» սուպերմարկետների ցանցը շուրջ 300 մլն դրամով, սակայն պայմանագրով հաստատված վերջին 60 մլն դրամը պարզապես հրաժարվել է վճարել՝ անգամ դատարանի մասնակցությամբ փաստացի ընդունելով պարտքը։
Նույն «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որ ամենաթանկ գույքերն ու ձեռնարկությունները արտոնյալ պայմաններով գնում է, դատարանում անգամ չի առարկել, որ պարտք է «Օազիս»ին, սակայն միաժամանակ փախուստ է տալիս փաստացի, ըստ «Հետքի»՝ չի վճարում:

Նալբանդյանը, հիշեցնենք, վերջին տարիներին պետական ռեսուրսների «բարեգործական» սեփականաշնորհումների ճանապարհով ձեռք է բերել ոչ միայն Ծաղկաձորի «Գոլդեն փելիսը» և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ դրված առանձնատունը, այլ նաև «Ծիրան» և «88» սուպերմարկետների ցանցերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին