▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանության գործելաոճը վկայում է, որ առանց հակաօրինական միջամտությունների իրենք չեն կարող վերարտադրվել. Մելոյան

Ընտրախախտումներ լինում են թե՛ նախքան ընտրությունները, թե՛ ընտրության օրը. դրանք լինում են բովանդակային և տեխնիկական, այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Նշեց՝ խախտումների քանակն ու որակը գալիս են գնահատական տալու ընտրությունների որակին։

«Այս խախտումների ծավալը կարող է դելեգիտիմացնել ողջ ընտրական գործընթացը մեր երկրում, իսկ այդ ծավալն արդեն ակնհայտորեն շատ է։

Գործող իշխանության գործելաոճի տրամաբանությունը գալիս է վկայելու, որ առանց հակաօրինական միջամտությունների իրենք չեն կարող վերարտադրվել։ Նրանց կողմից թույլ տրվող խախտումների տեսակներն ու ծավալները միայն այդ մասին են վկայակոչում։

Այս մարդիկ ունեն գիտակցում, որ առանց վարչական ռեսուրսի իրենք չեն վերարտադրվելու»,-ասաց Մելոյանը։

***

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է արձանագրված ահազանգերի մասին. «Քաղաքացիներին հրահանգում ու ստիպում են քվեախցիկում լուսանկարահանել կամ տեսանկարահանել այն քվեաթերթիկը, որն իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկ է: Սա արգելված արարք է: Երկրորդ, ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մեր դաշինքի, այսինքն՝ 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել՝ որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկել: Սա իրավախախտում է: Երրորդ, գյուղաբնակներին ահաբեկում են, թե քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են դրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդն ում օգտին է քվեարկում: Տեղեկացնեմ, որ տեղամասային կենտրոններում, բացի օրինական տեսախցիկներից, թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու: Գնացեք, ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը»,- ասել է Մելոյան։

***

Ինչքան էլ, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, փորձել ենք հնարավորինս քաղաքացու իրավունքներից և քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել, այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Նա ներկայացրեց նորաբաց կայքը, որը կոչվելու է «Քո ձայնը»։

«Ամենասկզբում ներկայացնելու ենք քվեաթերթիկը. մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե քվեաթերթիկը ինչ տեսք է ունենալու»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին