▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանականները խայտառակության խորհրդանիշ Կիրանցի պատը ներկայացնում են որպես ձեռքբերում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Պատահակա՞ն է, որ Կիրանցի Սուրբ Երորոդություն, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցիները միաժամանակ նորոգում են: Իսկ Կիրանցի անտառներում հառնող, պետական պահպանության տակ գտնվող հնամենի Կիրանց, Առաքելոց, Սամսոնի, Դեղձնուտ հնամենի վանքերը քանդվում են, նորոգող չկա։ Կիրանցի ու Ոսկեպարի ճանապարահամերձ եկեղեցիները նորոգում են, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս իշխանավորները գնան, դրանց ֆոնին նկարվեն ու ասեն՝ ժողովուրդ ջան, սուտ է, հող չենք հանձնել, Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքներով, կադաստրի վկայականներով պատկանող 15 հեկտար հողերը, միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը, Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը սահմանազատման անվան տակ միակողմանի կերպով 2024թվականին Ադրբեջանին չենք հանձնել։ Իշխանական պատգամավորները հպարտ-հպարտ նկարվում են խայտառակության խորհրդանիշ Կիրանցի պատի մոտ ու այդ պատը ներկայացնում որպես մեծ ձեռքբերում։ Կիրանցում 2024-ին հնձվել է 38 հեկտար աշնանացան ցորեն, գյուղի հողերը Ադրբեջանին հանձելուց հետո , 2024-ին հնձվել է 6 հեկտար ցորեն ու գարի։ Այս տարի Կիրանցում, բացի տնամերձ հողամասերը, գարնանացան չի արվել, նոյեմբերն է, դեռ ոչ մի մետր աշնանացան չի ցանվել։ Կիրանցի արոտավայրերը Ադրբեջանին հանձելուց հետո գյուղում պահվող խոշոր եղջերավոր անասունենրի թիվը 40 տոկոսով նվազել է»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին