▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչքան ղեկավարդ խաղաղություն է կարողանում ապահովել, այնքան էլ դու՝ մաքուր օդ»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավինյանը հայտարարում է՝ «Հայաստանը արժանի է խաղաղության»:
Հարց եմ տալիս․ իսկ Երևանը արժանի չէ՞ մաքուր օդի։
Ինչքան ղեկավարդ խաղաղություն է կարողանում ապահովել, այնքան էլ դու՝ մաքուր օդ:
Մինչ Նիկոլը հերթական անգամ պատրաստում է հայ ժողովրդի կոտորածն ու Սյունիքի հանձնումը, Ավինյանի թիմը մեզ վերացնում է դանդաղ, բայց անշեղ՝ էկոլոգիական աղետով։ Եվ ինչու ոչ, միաժամանակ էլ սովորեցնում, որ ծուխը մեր գլխի վերևում «նորմալ» է…»։

***

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրում է․ «Նուբարաշենի աղբավայրի այրման ծուխը նորից պատել է Երևանը և ամռան այս տապին երևանցիները շնչում են թունավոր ծուխ։ ՔՊ-ական իշխանությունը իր թրքամետ «Հանրապետության» ու փողոցից հավաքած Հանրային ձայնի հետ՝ վայելում է ամառային հանգիստը արտասահմանում՝ տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ է «բնապահպանական» ծրագրերի անունով մսխել, բայց այսօր անգործության մեջ դիտում է, թե ինչպես է մայրաքաղաքը վերածվում քիմիական գազախցի։ Սա ոչ թե անփութություն է, սա երևանցիների կյանքի ու առողջության հանդեպ բացահայտ արհամարհանք է և վրեժ են լուծում, որ իրենց չեն ընտրել…»։

 

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբույան գրառումը․ «Բազում անգամներ միջազգային ներդրողներ են եկել ու մերժվել են այս ահռելի տարածքում ներդրումներ կատարելու հնարավորություն ստանալուց, միևնույն ժամանակ մայրաքաղաքի հաստաբուն ծառերը կտրեցին՝ մանր թռչունների աճը վտանգելով։
Այս հսկա աղբավայրը տվեք ԱՄՆ-ին անհատույց 99 տարով, թող իր միլիարդները բերի, մաքրի փող աշխատի, ոչ թե մեր ստրատեգիական նշանակության կենսական ելքի ու մուտքի ուղին։
Նուբարաշենի աղբավայրը դարձել է թռչունների կուտակման հսկայական օջախ՝ վտանգելով Հայաստանի էկոհամակարգը։ Թափոններով սնվող ագռավները, արագիլներն ու ճայերը տարածում են վարակներ և խաթարում բնության հավասարակշռությունը։ Այս անտեսված խնդիրն արդեն դուրս է եկել աղբավայրի սահմաններից ու սպառնում է ողջ երկրին։
Վաղը կարող է ուշ լինել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին