▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս ՌԴ-ն թույլ տվեց՝ թուրքական զորքը մտնի այստեղ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ չնայած, որ միջազգային հանրության խաղացողներն ունեն իրենց շահերը, մեր պարտությունների հիմնական մեղքը հենց մերն է և այդ պահին իշխանության ղեկին գտնվողինը։  

Ընդունելով մեր հիմնական պատասխանատվությունը՝ չեմ կարող չասել, որ Ռուսաստանը նաև ինքը մասնակից եղել է իր սեփական օտարմանը, և նաև՝ թուրքերի ներկայությանը և ներխուժմանը։ Ինչպե՞ս եղավ, որ ռուսական ներկայությունը թույլ տվեց, որ թուրքական զորքը մտնի Ադրբեջան, որ այնտեղ ստեղծեն համատեղ մշտադիտարկման կենտրոն,- հարցադրում է պարոն Հովհաննիսյանը։

Հավասարեցնել մեր ազգային շահը և մեկ այլ երկրի պետական արձագանքը կամ վերաբերմունքը չի կարելի։ Չի կարելի մեկ հարթության մեջ քննարկել մի մարդու հայտարարություն՝ որքան էլ լկտի լինի, որքան էլ ինքնահավան լինի, որքան էլ աթոռապաշտ լինի, որքան էլ ոչ լեգիտիմ լինի․․․ Հայաստանը պիտի իրեն տարբեր պահեր մեր շահերի նկատմամբ, մեր ժողովրդի նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ, Իրանի նկատմամբ, նույն Արևմուտքի նկատմամբ․․․,-նշել է քաղաքական գործիչը։

 

Մանրամասները՝ այստեղ։

 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին