▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են ոստիկանները հակառուսական ակցիայի մասնակիցներին հեռացնում ԱԳՆ-ն շենքի մոտից

Հակառուսական ակցիայի մասնակիցները մոտեցել էին ԱԳՆ-ն շենքին։

Ոստիկանները շղթայով հեռացրեցին ակցիայի մասնակիցներին նշված հատվածից։
«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է հասարակական կարգի պահպանություն»,- ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում

***

Հայաստան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտից հեռանալուց հետո սկսեցին իրազեկման երթ իրականացնել։ Նրանց մոտեցավ մի քաղաքացի՝ դիտողություն անելով, թե ինչո՞ւ Պուտինին ու Լավրովին մերժող պաստառների կողքին չկա նաև Ալիևի նկարով պաստառ։ «Ես թուրքերի նկարը չեմ բռնում, գնա դու բռնի»,- նրան պատասխանեց Արման Բաբաջանյանը։ Իսկ երբ կինը սկսեց պաշտպանել ՌԴ-ին, մեղադրանքներ հնչեցնել ԱՄՆ-ի ու եվրոպամետ ուժերի նկատմամբ, ակցիայի մասնակիցները սկսեցին վիրավորել նրան․ «Փախար ստեղից, այ Պուտինի տրյապկա, ստրուկ, թուրք, ռուս. Պուտինին պաշտպանողը թուրք է»,- ասացին նրանք։ «Դուք էլ Ալիևի ու Էրդողանի ստրուկներն եք»,- պատասխանեց կինը։

***

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռոբիկի միլիցիք սահուն կերպով դարձան Սերժիկի միլիցա, Սերժիկի միլիցիք սահուն կերպով, շանսն օգտագործելով, դառան Նիկոլի միլիցա, Նիկոլի միլիցիքին հրամայեցին հեռացնել 30 խաղաղ ցուցարարներին, որ կանգնած էին ԱԳՆ մայթին։ Հրմշտելով, ցուցարարներին հանեցին մայթի եզրը, հետո քիչ համարեցին, հրեցին հանեցին հանդիպակաց մայթ, հետո հրեցին Շահումյանի արձանի ուղղությամբ, հետո միլիցոնցից մեկը սկսեց հիստերիկ ընկնել՝ ղժժալ անհարմար ձենով, բերեցին միլիցական ավտոբուսներ շարեցին մայթին, որպեսզի հանցագործ Վալորդիկի հանցագործ Սերոժիկի անդունդը չխանգարվի, հանկարծ չտեսնի՝ սիրտը լցվի, Նիկոլի միլիցիք մի պահ Արման Բաբաջանյանին որոշեցին տանել, պատից իջեցրին, հետո երևի որոշեցին, որ կարիք չկա ․․․․
Ինչքան նայեցի բոլոր կադրերը, հասկացա, որ որևէ իրավախախտում կամ պետական արարողակարգի խոչընդոտում չկար մի քանի տասնյակ ցուցարնների խաղաղ ակցիայի մեջ, ոչ ջարդում էին, ոչ գրոհում էին շենքը կամ պաշտոնյաներին, բայց Նիկոլի միլիցիք որոշեցին սահմանափակել խաղաղ հավաքների իրավունքը շատ զվարճալի պատճառաբանությամբ ու հրմշտոցով, թե բա արարողակարգին եք խանգարում։ Մերսի քեզ Նիկոլ Փաշինյան։ Մենք էլ 7 տարի ոստիկանության բարեփոխում ենք ուզում անի, քաղաքական գնահատական տա պետության զավթմանը, հա էլի, լավ էլ ծառայեցնում է Սերժիկի միլիցոնցն իրեն։
Ավարտվեց կանաչ վարունգը, մեծարգո պարոն Փաշինյան, Վալոդիկին դժգոհ չթողնես հանկարծ»։

***

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Եվրոպամետ» իշխանություններին ծառայող ոստիկաններն ուժ են կիրառում Լավրովի այցի կապակցությամբ ԱԳՆ դիմաց բողոքի ցույց անող անձանց նկատմամբ:
Բոլոր իշխանությունների ժամանակ հակառուսական ցույցերը ճնշվել են ամենադաժան մեթոդներով»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին