Ինչպե՞ս է ստացվում, որ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեի՝ հայ եկեղեցու դեմ հայտարարություններին հաջորդում է հերթական հարձակումը եկեղեցու դեմ` հարցրին Փաշինյանին ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանը պնդեց, թե իր կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։
«Հայաստանյայց առաքելական եկեղեցու թղթերի մեջ որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի անձն ու եկեղեցին կամ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Հայոց պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել և գնացել։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, եկեղեցին փլուզվե՞լ է»,- ասաց նա` չհերքելով, որ «հարձակումը» կաթողիկոսի վրա է։
Դիտեք նաև՝
Հնարավո՞ր է՝ Ձեր կողմից հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները խաղաղության գործընթացի մաս են կազմում, քանի որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններից հետո հոգևորականներ են կալանավորվում։ Լրագրողի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնականան են։ ՀԱԵ պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, ի՞նչ է տեղի ունեցել, եկեղեցին փլուզվե՞լ է»,-պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին չի հետևում։ Նրա խոսքով լուրերից է իմացել, որ հաղորդում է եղել, որի հիման վրա հոգևորականները ձերբակալվել են․ «Ես բացառում եմ, որ այս գործընթացները որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերից կամ օրենքի շրջանակներից: Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և էլ չեմ ասում, որ չեմ կարծում՝ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել»,- ասաց Փաշինյանը: *** |
«Լավ առիթ է քաղաքացիներին բարի լույս ասելու և լավ օր մաղթելու»,- լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ամեն առավոտ տեսանյութերով սրտիկներ ուղարկելուն։ Լրագրողի դիտարկմանը, թե ժողովուրդը դարդոտված է, ոչ բոլորին է դա վերաբերում՝ Փաշինյանը պատասխանեց․ «Նրանք, ովքեր դարդոտված են, նույնպես կարող են օգտվել օրը պոզիտիվով սկսելու այդ հնարավորությունից։ ՀՀ-ում դարդերով զբաղվող մի ինստիտուտ կա և դա ՀՀ Կառավարությունն է, մնացածը՝ կենացների ժանրից է»։ |