▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է Վարդան Ղուկասյանը «խռով ընտանիքի հետ»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Գյումրիի համայնքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է. «Իմ ընտանիքի հետ ես խռով եմ, գիտենաք»։ Իրականում ոչ թե ընտանիքի, այլ կոնկրետ որդու՝ քրեական հեղինակություն համարվող Սպարտակի հետ է Ղուկասյանը գժտվել:

Մասնավորապես, տեղի մեր աղբյուրների փոխանցմամբ, Սպարտակը դեմ է եղել հոր՝ քաղաքականություն մտնելուն: «Թող հանգիստ լռվենք, ինչ մի թազա «կիլդիմների» համար հող ես նախապատրաստում»,- ըստ շրջանառվող լուրերի ասել է որդին՝ հորը, մինչ առաջադրվելը։ Բայց հայրը մնացել է անդրդվելի, որդին էլ ասել է. «Դե տենց-տենց, ես ձեռքերս լվանում եմ, ոնց գիտես, արա, հեր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին