▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չենք տեսնում այլմոլորակայիններին

Ամերիկացի աստղաֆիզիկոսները եկել են այն եզրահանգման, որ հնարավոր տեսանելի տիեզերական տարածությունում այլմոլորակային կյանքի բացակայության հիմնական պատճառը նպաստավոր պայմաններ ունեցող մոլորակների դեռևս չձևավորված լինելն է:Նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով Հաբլ և Կեպլեր աստղադիտակներից ստացված պատկերները:

Երկիր մոլորակը առաջիններից է, որում ասռաջացել են նպաստավոր պայմաններ՝ կյանքի զարգացման համար: Ուսումնասիրելով առավել ծանր նյութերի առկայությունը տարբեր համաստեղություններում՝ գիտնականները հաշվարկել են, որ մեր մոլորակի նման կյանքի անհրաժեշտ պայմաններ ունեցող մոլորակներ կարող են առաջանալ առաջիկա 6 միլիարդ տարիների ընթացքում:

Գիտնականների հաշվարկով Երկիրը այն մոլորակների թվին է պատկանում, որում կյանքի նպաստավոր պայմաններ առաջացել են առավել վաղ և նման մոլորակների թիվը հնարավոր տեսանելի տիեզերական տարածությունում կազմում է 8 տոկոս: Այս պահին միայն մեր համաստեղությունում կա մեկ միլիարդից ավել թվով մոլորակ, որոնցում կարող է լինել կյանք:

Ի դեպ,  այդ մեկ միլիարդը կարող է մոտ ապագայում տասն անգամ մեծանալ նոր տիեզերական տարածությունների ուսումնասիրության արդյունքում, իսկ հավանականությոնը, որ երկրանման մոլորակներում կարող է կյանք լինել, հասնում է 90 տոկոսի...

Արմեն Մխեյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին