▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Բաքվի նորաձևության շաբաթից  հեռացվեց «խաղաղության կիմոնոն»

Տարեվերջին անցկացված Բաքվի 18-րդ Նորաձևության շաբաթվա ընթացքում (Baku Fashion Week 2025) բուլղարական ծագումով գերմանացի դիզայներ Պաուլինա Ցվետանովան բախվել է մի իրավիճակի, որի հետ իր ողջ կարիերայի ընթացքում երբևէ չէր հանդիպել։

Թեև նրա պատրաստած հավաքածուում առկա խաչերի, Աստվածածնի պատկերների և սրբապատկերային մոտիվների վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացվել, «խաղաղության կիմոնո» անվանումով հագուստը հեռացվել է ցուցադրությունից։

Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ նշված կիմոնոյի վրա պատկերված են եղել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դրոշները։ Բեռլինաբնակ դիզայների համար այդ հագուստը Կովկաս կատարած իր ճանապարհորդության տեքստիլ հիշողությունն էր, արվեստի մի գործ, որը խորհրդանշում էր մշակութային և կրոնական երկխոսությունը։ Սակայն ադրբեջանցի կազմակերպիչները այդ տարրը բացահայտորեն գնահատել են որպես քաղաքական ռիսկ։

«Այս հագուստը ընկալվեց գրեթե այնպես, կարծես այն պայթուցիկ նյութ լիներ», – գերմանական լրատվական պորտալին տված հարցազրույցում նշել է Պաուլինա Ցվետանովան։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին